45-ամյա տղամարդու մոտ ապօրինի զենք-զինամթերք է հայտնաբերվել. նա ձերբակալվել է
Երևան քաղաքի գնդի պարեկները դեկտեմբերի 21-ին Դավիթ Բեկի փողոցում հայտնաբերել, զենք և ռազմամթերք պահելու համար ձերբակալել և Համայնքային ոստիկանության Էրեբունու բաժին են տեղափոխել մայրաքաղաքի բնակիչ 45-ամյա մի տղամարդու, որը գետնին է նետել ատրճանակի նմանվող իր և պահեստատուփ:
Կազմված փաստաթղթերը ներկայացվել է նախաքննական մարմին։
Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում կատարված զննությամբ դեպքի վայրում հայտնաբերվել են 7 փամփուշտով լիցքավորված մարտական ատրճանակ և 8 փամփուշտով լիցքավորված պահեստատուփ։
Երևանի բնակիչ 45-ամյա տղամարդը տեղափոխվել է ձերբակալվածների պահման վայր։
Կատարվում է նախաքննություն։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
