Զենք-զինամթերքի կամավոր հանձնում՝ բացատրական աշխատանքի արդյունքում
Քրեական ոստիկանության գլխավոր վարչութան ծառայողների ձեռնարկած միջոցառումների և բացատրական աշխատանքի արդյունքում հոկտեմբերի 23-ին Երևանի բնակիչ 36-ամյա տղամարդը Համայնքային ոստիկանության Մարաշի բաժին է ներկայացրել «BLOW MINI 9» տիպի մարտական ատրճանակ՝ լիցքավորված 3 փամփուշտով։
ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է քրեական պատասխանատվությունից խուսափելու համար ապօրինի զենք-զինամթերքը կամավոր հանձնել ոստիկանություն։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
