1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Ոստիկանության մարզերի բաժիններում մի խումբ անձինք կամավոր հանձնել են հրազեններ ու ռազմամթերք

Ոստիկանության Սիսիանի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքի շնորհիվ հուլիսի 21-ին Սիսիանի բնակիչներից մեկը հանձնել է ծալովի խզակոթով «Կալաշնիկովի» ինքնաձիգ։ Արդյունավետ էր նաև ոստիկանության Վայոց ձորի մարզային վարչության Եղեգնաձորի և Վայքի բաժինների ծառայողների բացատրական աշխատանքը: Եղեգնաձորի բաժնում արձանագրվել են «Կալաշնիկովի» ինքնաձիգ, ինքնաձիգի պահունակ ու փամփուշտներ, իսկ Վայքի բաժնում՝ «Կարաբին» հրացանի, ինքնաձիգի պահունակի ու փամփուշտների կամավոր հանձնման դեպքեր։ Արտաշատի ոստիկանների բացատրական աշխատանքի շնորհիվ էլ Վերին Արտաշատ գյուղի մի բնակիչ հանձնել է «ՏՕԶ» և «ԻԺ» տեսակի հրացաններ ու տարբեր տրամաչափի 37 փամփուշտ։ Բացատրական աշխատանք են իրականացրել նաև Ապարանի բաժնի ՊՊԾ ջոկի ոստիկանները. Ապարան քաղաքի մի բնակիչ հանձնել է նռնականետի արկ, նռնակի պայթուցիչներ ու ինքնաձիգի փամփուշտներ։
Նշանակվել են փորձաքննություններ։ Հորդորում ենք ապօրինի զենք-զինամթերքը կամավոր հանձնել ոստիկանություն՝ քրեական պատասխանատվությունից խուսափելու համար։

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: