60-ամյա տղամարդը թմրամիջոց և զենք-զինամթերք էր ապօրինի պահում. Վեդիի ոստիկանների բացահայտումը
Համայնքային ոստիկանության Վեդիի բաժնի ծառայողները մարտի 18-ին օպերատիվ տեղեկություններ էին ստացել, որ Նոր կյանք գյուղի 60-ամյա բնակիչը թմրամիջոց և զենք է ապօրինի պահում:
Տեղեկության հավաստիությունը ստուգելուց հետո կազմված փաստաթղթերն ուղարկվել են նախաքննական մարմին: Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում կատարված զննությամբ 60-ամյա տղամարդու կողմից տնօրինվող շինությունում հայտնաբերվել են 16 մմ տրամաչափի ողորկափող որսորդական հրացան, փամփուշտներ և 28,2 գրամ թմրամիջոցի նմանվող դեղնականաչավուն զանգված:
Կատարվում է նախաքննություն:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
