Ապօրինի պահվող հրազենի կամավոր հանձնում Համայնքային ոստիկանության Տաշիրի բաժնում

Համայնքային ոստիկանության Տաշիրի բաժնի ծառայողների կողմից ապօրինի պահվող զենք-զինամթերքի հայտնաբերման և կամավոր հանձնման ուղղությամբ ձեռնարկված միջոցառումների և բացատրական աշխատանքի արդյունքում սեպտեմբերի 18-ին բաժին է ներկայացել Տաշիր քաղաքի 51-ամյա մի բնակիչ և կամավոր հանձնել ապօրինի պահվող հրացան՝ հայտնելով, որ այն պատկանել է հանգուցյալ հորը:
ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է կամավոր հանձնել ապօրինի պահվող զենք-զինամթերքը: Նման դեպքերում անձն ազատվում է քրեական պատասխանատվությունից։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: