Պարեկները 47-ամյա վարորդի մեքենայում ապօրինի պահվող որսորդական հրացան են հայտնաբերել
Սյունիքի մարզի պարեկները հունվարի 17-ին Շվանիձոր գյուղում ստուգման նպատակով կանգնեցրել են «Աուդի» մակնիշի մի ավտոմեքենա: Մեքենայի ակնհայտ տեսանելի հատվածում հայտնաբերվել է երկփողանի որսորդական հրացան, որի համար 47-ամյա վարորդը համապատասխան փաստաթուղթ չի ներկայացրել։ Լիճք գյուղի բնակիչ 47-ամյա վարորդը մեքենայով հանդերձ՝ տեղափոխվել է Համայնքային ոստիկանության Մեղրիի բաժին:
Կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին։
