1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Ոստիկանության բաժիններում ապօրինի զենք-զինամթերքի կամավոր հանձնման գործընթացը շարունակվում է

Ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնման ուղղությամբ ոստիկանության տարածքային ստորաբաժանումների բացատրական աշխատանքը շարունակվում է։ Հատկապես արդյունավետ էր ոստիկանության Արմավիրի, Վաղարշապատի և Բաղրամյանի բաժինների ծառայողների բացատրական աշխատանքը, ինչի շնորհիվ Արմավիրում արձանագրվել են «Կալաշնիկովի» ինքնաձիգի, ատրճանակի և ռազմամթերքի, Բաղրամյանում՝ «Կալաշնիկովի» ինքնաձիգի, թմբուկավոր ատրճանակի, հրացանի և ռազմամթերքի, իսկ Վաղարշապատում՝ «Կալաշնիկովի» ինքնաձիգի և ռազմամթերքի կամավոր հանձնման դեպքեր։ «Կալաշնիկովի» ինքնաձիգների և ռազմամթերքի կամավոր հանձնման առումով արդյունավետ էր նաև ոստիկանության Իջևանի և Եղեգնաձորի բաժինների ծառայողների բացատրական աշխատանքը։ Եղեգնաձորում արձանագրվել է նաև հրացանի կամավոր հանձնման դեպք։ Ինքնաձիգների և ռազմամթերքի կամավոր հանձնման դեպքեր են արձանագրվել նաև ոստիկանության Հրազդանի և Անիի բաժիններում։ Հրացանի և փամփուշտների կամավոր հանձնման դեպք է արձանագրվել Ամասիայի բաժնում։ Մարտունու ոստիկանների բացատրական աշխատանքի շնորհիվ էլ արձանագրվել են ատրճանակի և ռազմամթերքի, իսկ Ճամբարակի բաժնում՝ հակատանկային նռնականետի և փամփուշտների կամավոր հանձնման դեպքեր։ Ոստիկանության Նաիրիի և Մալաթիայի բաժինների ծառայողների բացատրական աշխատանքի շնորհիվ արձանագրվել են ատրճանակների և ռազմամթերքի կամավոր հանձնման դեպքեր։ Մալաթիայի բաժնում արձանագրվել է նաև հրացանի կամավոր հանձնման դեպք։ Բազումի ոստիկանների բացատրական աշխատանքի շնորհիվ Լոռու մարզի Դեբեդ գյուղի բնակիչներից մեկը կամավոր հանձնել է «Կալաշնիկովի» գնդացիր։ Կրկին հորդորում ենք ապօրինի զենք-զինամթերքը կամավոր հանձնել ոստիկանություն՝ քրեական պատասխանատվությունից խուսափելու համար։

 

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: