Շիրակի քրեական ոստիկանները ապօրինի զենք-զինամթերք պահելու և թմրանյութ օգտագործելու կասկածանքով ձերբակալել են երիտասարդի
Քրեական ոստիկանության Շիրակի մարզային վարչության ծառայողները ստացել էին օպերատիվ տեղեկություն` զենք-զինամթերք ապօրինի պահելու վերաբերյալ:
Նոյեմբերի 14-ին Գյումրու Պարույր Սևակի փողոցում քրեական ոստիկանները հայտնաբերեցին և վարչություն ներկայացրին 30-ամյա և 32-ամյա երիտասարդների, իսկ 30-ամյա գյումրեցու մեքենան տեղափոխվեց պահպանվող հատուկ տարածք։
30-ամյա երիտասարդը հայտնեց, որ բնակարանում զենք, իսկ մեքենայում՝ թմրամիջոց է պահում։ Կազմված փաստաթղթերը ներկայացվեցին նախաքննական մարմին։
Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում նրա բնակարանի զննությամբ հայտնաբերվեց «Մակարով» տիպի ատրճանակի նմանվող առարկա՝ պահունակով, իսկ մեքենայի զննությամբ` շուրջ 5 գրամ մարիխուանա։ Ըստ նրա` զանգվածն ինքն է պատրաստել՝ անձնական օգտագործման համար։
Երիտասարդը տեղափոխվել է ձերբակալվածների պահման վայր։ Նախաքննությունը շարունակվում է։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
