1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Ապօրինի զենք-զինամթերք հայտնաբերելու և առգրավելու ուղղությամբ միջոցառումները շարունակվում են. Երևանի քրեական ոստիկանների բացահայտած երկու դեպք

Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչությունում ապօրինի զենք-զինամթերք պահելու և կրելու վերաբերյալ ստացված օպերատիվ տվյալներն իրացնելիս փետրվարի 15-ին, ժամը 16.10-ին, մայրաքաղաքի Խորենացու փողոցում ձերբակալվել և վարչություն է տեղափոխվել Արմավիրի մարզի Արաքս գյուղի բնակիչ 30-ամյա մի երիտասարդ: Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է մարտական երկու ատրճանակ, մեկը` թմբուկավոր, առանց գրառումների, մյուսը` «Բայլկալ-442» գրառմամբ՝ լիցքավորված երեք փամփուշտով:
Երիտասարդն ու կազմված փաստաթղթերը ներկայացվել են Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին:
***
Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության ծառայողների նմանատիպ մեկ այլ օպերատիվ տեղեկության համաձայն` Լոռու մարզի Արևաշող գյուղում հաշվառված 41-ամյա տղամարդը «Քրայսլեր» մակնիշի իր մեքենայում և Երևանի Բաբաջանյան փողոցի` եղբորը պատկանող շինությունում ապօրինի պահում է զենք-զինամթերք:
Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում փետրվարի 14-ի առավոտյան, դատարանի որոշման հիման վրա կատարված խուզարկությամբ, Բաբաջանյան փողոցի շինությունում հայտնաբերվել է երկու ատրճանակ, մեկը` լիցքավորված 9 մմ տրամաչափի հինգ փամփուշտով: Արևաշող գյուղի նրա հաշվառման հասցեում հայտնաբերվել է 12 մմ տրամաչափի 70 և ազդանշանային 5 փամփուշտ, 4 դանակ և օպտիկական մեկ սարք: Մեքենայի խուզարկությամբ ոչինչ չի հայտնաբերվել:
Երկու դեպքով էլ հանգամանքները պարզվում են:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: