Քեթի գյուղի 37-ամյա բնակիչը տանիքում ապօրինի զենք էր պահում

Քրեական ոստիկանության Շիրակի մարզային վարչության ծառայողները օպերատիվ տեղեկություն էին ստացել, որ 37-ամյա տղամարդը Քեթի գյուղում գտնվող իր տան տանիքում ապօրինի պահում է զենք-զինամթերք։
Հոկտեմբերի 13-ին մարզային վարչություն հրավիրված երիտասարդը հայտնել է, որ իր տան տանիքում պահում է որսորդական ողորկափող հրացան, որը պատկանել է հանգուցյալ պապին, և «Տիր» տիպի հրացան:
Հարուցված քրեական վարույթի շրջանակում տղամարդու տանը հայտնաբերվել է որսորդական ողորկափող հրացանը։
37-ամյա տղամարդը և կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին:
Հորդորում ենք ապօրինի զենք-զինամթերքը կամավոր հանձնել ոստիկանություն՝ քրեական պատասխանատվությունից խուսափելու համար։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: