Նուբարաշենի թռչնաբուծարանի մոտակա տարածքում ապօրինի պահվող զենք-զինամթերք է հայտնաբերվել

Համայնքային ոստիկանության Նուբարաշենի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքի շնորհիվ օգոստոսի 12-ին ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգահարել է մի քաղաքացի և հայտնել, որ Նուբարաշեն թռչնաբուծարանի մոտակա տարածքում զենք-զինամթերք է թողել։
Նշված վայր մեկնած համայնքային ոստիկանները հայտնաբերել են պոլիէթիլենային տոպրակ և ծղոտե պարկ, որոնց մեջ եղել է որսորդական հրացան, թմբուկավոր ատրճանակ և զինամթերք։
ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է ապօրինի պահվող զենք-զինամթերքը կամավոր հանձնել՝ ազատվելով քրեական պատասխանատվությունից։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: