ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

59-ամյա տղամարդու տանը և օժանդակ շինություններում հայտնաբերվել է ապօրինի պահվող զենք-զինամթերք

Համայանքային ոստիկանության Աշտարակի բաժնի ծառայողները տեղեկություններ էին ստացել, որ Արտաշավան գյուղի 59-ամյա բնակիչը տանը և օժանդակ շինություններում ապօրինի պահում է զենք և ռազմամթերք։ Մայիսի 9-ին նա ձերբակալվել և տեղափոխվել է բաժին:
Արտաշավանցի տղամարդը և կազմված փաստաթղթերը ներկայացվել են Արագածոտնի մարզային քննչական վարչություն:
Նախաձեռնվել է քրեական վարույթ: 59-ամյա տղամարդը տեղափոխվել է ձերբակալվածների պահման վայր:
Քրեական վարույթի շրջանակում կատարված խուզարկությամբ արտաշավանցու տանը և օժանդակ շինություններում հայտնաբերվել են երկու հրացան, տարբեր տրամաչափի 496 փամփուշտ, 14 պայթուցիչ, պայթեցնող նյութեր, նռնակ, նռնակի պայթուցիչներ, պարկուճներ և այլն:
Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: