1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Նոր Նորքի ոստիկանների աչալրջության ու հետևողականության արդյունքում հայտնաբերվեց ատրճանակ

Օգոստոսի 8-ին` ժամը 14-ին, Համայնքային ոստիկանության Նոր Նորքի բաժնի ծառայողները Նանսենի փողոցում նկատել են մի մեքենա, որի մեջ գտնված անձինք, իրենց տեսնելով, ինչ-որ բան են թաքցրել սրահում, ապա իջել, փակել ավտոմեքենայի դռներն ու փախել:
Հետապնդումը կարճ է տևել: Ապօրինի զենք-զինամթերք պահելու կասկածանքով ձերբակալվել և բաժին են տեղափոխվել 30 և 31 տարեկան երկու երիտասարդ:
Նանսենի փողոցում գտնվող մեքենան վերցվել է հսկողության:
Կազմված փաստաթղթերն ուղարկվել են քննչական բաժին, որտեղ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում օգոստոսի 9-ին խուզարկվել է մեքենան: Հայտնաբերվել է «Տրամադոլ» տեսակի մեկ դեղահաբ, գաղտնի փականով երկու դանակ և մեկ ատրճանակ։
Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: