Արմավիրի համայնքային ոստիկանները ապօրինի զենք-զինամթերք և թմրամիջոց են հայտնաբերել
Համայնքային ոստիկանության Արմավիրի բաժնում օպերատիվ տեղեկություն էր ստացվել, որ Սարդարապատ գյուղի 35-ամյա բնակիչը ապօրինի զենք-զինամթերք և թմրամիջոց է պահում։
Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում հունվարի 9-ին կատարված զննությամբ 35-ամյա սարդարապատցու խորդանոցում հայտնաբերվել են որսորդական հրացան, 2 նռնակ, փամփուշտներ, վառոդանման զանգված և կանեփի սերմերով փաթեթներ, իսկ ավտոտնակում՝ մոտ 58 գրամ կանեփանման զանգված։
Սարդարապատ գյուղի բնակիչ 35-ամյա երիտասարդը ձերբակալվել և տեղափոխվել է Համայնքային ոստիկանության Արմավիրի բաժին, ապա կազմված փաստաթղթերի հետ ներկայացվել է նախաքննական մարմին։ Նա տեղափոխվել է ձերբակալվածների պահման վայր։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
