1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Ոստիկաններին տեսնելով՝ երիտասարդը գետնին էր գցել ատրճանակն ու դիմել փախուստի. նա ձերբակալվել է

Ոստիկաններին տեսնելով՝ երիտասարդը գետնին էր գցել ատրճանակն ու դիմել փախուստի. նա ձերբակալվել է

Նոյեմբերի 9-ին ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգած քաղաքացին հայտնել էր, որ Արարատյան փողոցում երկու անձի ծեծի են ենթարկում:Համայնքային ոստիկանության Շենգավիթի բաժնի ծառայողները մեկնել են նշված հասցե: Վիճաբանության մասնակից երիտասարդներից մեկը, որի մոտ եղել է ատրճանակի նմանվող առարկա, ոստիկաններին տեսնելով՝ գոտկատեղից գետնին է գցել այն ու դիմել փախուստի: Ոստիկանները, ապօրինի զենք կրելու և պահելու հիմնավոր կասկածանքով, Բագրատունյաց փողոցի հասցեներից մեկի մոտ Երևանի բնակիչ 25-ամյա երիտասարդին ձերբակալել և տեղափոխել են Համայնքային ոստիկանության Շենգավիթի բաժին: Անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել է գաղտնի փականով ծալովի դանակ:
Բագրատունյաց փողոցի նշված հասցեում առգրավվել է նրա կողմից գետնին գցած մարտական ատրճանակը՝ լիցքավորված 4 փամփուշտով:
Կազմված փաստաթղթերը փոխանցվել են քննչական բաժին:
25-ամյա երիտասարդը ձերբակալվել և տեղափոխվել է ձերբակալվածների պահման վայր:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: