Դիլիջանցի տղամարդը կամավոր հանձնել է հանգուցյալ եղբոր զենք-զինամթերքը

Հունիսի 7-ին` ժամը 16.30-ին, Համայնքային ոստիկանության Դիլիջանի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքի արդյունքում բաժին ներկայացած 48-ամյա տղամարդը կամավոր հանձնել է որսորդական ողորկափող հրացան, մարտական 27 փամփուշտ, մեկ նռնակ և նռնակի պայթուցիչ: Ըստ նրա` հանգուցյալ եղբոր զենք-զինամթերքը հայտնաբերել է նույն օրը` ավտոտնակը կարգի բերելիս։
Կրկին հորդորում ենք՝ ապօրինի պահվող զենք-զինամթերքը կամավոր հանձնել ոստիկանություն՝ քրեական պատասխանատվությունից ազատվելու համար։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: