26-ամյա երիտասարդի մոտ զենք-զինամթերք է հայտնաբերվել

ՊՊԳՎ Հատուկ նշանակության գումարտակի 2-րդ վաշտի ծառայողները սեպտեմբերի 6-ին Երևանի Պուշկինի փողոցում հայտնաբերել, սառը զենք պահելու և կրելու կասկածանքով ձերբակալել և Համայնքային ոստիկանության Կենտրոնական բաժին են ներկայացրել 29-ամյա մի երիտասարդի։
Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է «Մակարով» տիպի ատրճանակ՝ լիցքավորված 1 փամփուշտով, և փամփշտատուփ՝ լիցքավորված երեք փամփուշտով։
Երիտասարդը և կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին։
ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է ապօրինի պահվող զենք-զինամթերքը կամավոր հանձնել ոստիկանություն՝ քրեական պատասխանատվությունից խուսափելու համար։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: