ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Հետախուզվում էր զենք-զինամթերքի ապօրինի շրջանառության մեղադրանքով

Հետախուզվում էր զենք-զինամթերքի ապօրինի շրջանառության մեղադրանքով

Համայնքային ոստիկանության Մարաշի բաժնի ծառայողները, իրացնելով օպերատիվ տվյալները, մայիսի 7-ին` ժամը 23.30-ին, Նոր Խարբերդի 25-րդ փողոցում հայտնաբերել և բաժին են տեղափոխել Երևանի Արարատյան փողոցի բնակիչ 35-ամյա տղամարդու: Ապրիլի 29-ից նա հետախուզվում էր հրազենի, դրա հիմնական բաղկացուցիչ մասերի, ռազմամթերքի և այլ նյութերի, սարքերի, առարկաների ապօրինի շրջանառության մեղադրանքով, խափանման միջոցը` կալանք:
35-ամյա տղամարդը տեղափոխվել է քրեակատարողական հիմնարկ:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: