Հայտնաբերվել է ապօրինի զենք և տարաներով կանեփի բույսեր

Արագածոտնի քրեական ոստիկանների բացահայտումը Քրեական ոստիկանության Արագածոտնի մարզային վարությունում ստացված օպերատիվ տվյալներն իրացնելիս մայիսի 2-ի ժամը 12.30-ին Արագածոտնի մարզի Փարպի գյուղում, թմրամիջոց և զենք-զինամթերք ապօրինի պահելու կասկածանքով ձերբակալվել է 38-ամյա տղամարդ: Արագածոտնի մարզային քննչական վարչությունում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում նույն օրը փարպեցու բնակարանում կատարված խուզարկությամբ խորդանոցում հայտնաբերվել է ողորկափող երկփողանի հրացան և 43 փամփուշտ, իսկ հավաբնից՝ տարաների մեջ աճեցված կանեփի 75 բույս:
Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: