Ձերբակալվածի մոտ մարտական ատրճանակ կար․ Երևանի քրեական ոստիկանների բացահայտումը
Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի բաժնի ծառայողները, իրացնելով ստացված օպերատիվ տեղեկությունները, մայիսի 29-ին՝ ժամը 14.30-ին, մայրաքաղաքի Բաբաջանյան փողոցում, զենք-զինամթերք ձեռք բերելու, պահելու և կրելու կասկածանքով ձերբակալել և վարչություն են տեղափոխել 53-ամյա մի տղամարդու։ Նրա խուզարկությամբ հայտնաբերվել են լիցքավորված մարտական ատրճանակ, մարտական փամփուշտներ և ծալովի դանակ։
Կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին, տղամարդը տեղափոխվել է ձերբակալվածների պահման վայր։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: