Շենգավիթի ոստիկաններն ապօրինի պահվող զենք-զինամթերք են հայտնաբերել

Հունիսի 27-ին ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգած քաղաքացին հայտնել էր, որ Շենգավիթի գերեզմանատան մոտ զենք-զինամթերք է թողնում։
Նշված վայր մեկնած օպերատիվ խումբը հայտնաբերել է ինքնաձիգի և ատրճանակի տարբեր տրամաչափերի 442 փամփուշտ, «Կարաբին» տիպի ակոսափող հրազեն, ինքնաձիգի փամփշտատուփեր, սվին-դանակ, «Ֆ-1» տիպի 4 նռնակ՝ պայթուցիչներով, 3 այլ պայթուցիչ:
Հիշեցնենք, որ ապօրինի պահվող զենք-զինամթերքը կամավոր հանձնած անձինք ազատվում են քրեական պատասխանատվությունից:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: