1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Մինի ֆուտբոլի հուշամրցաշար՝ զոհված ոստիկանների հիշատակին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

16.06.2017 19:16 Միջոցառումներ
Մինի ֆուտբոլի հուշամրցաշար՝ զոհված ոստիկանների հիշատակին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Հունիսի 12-ից 16-ը «Դինամո» մարզական հասարակական կազմակերպության մարզահամալիրում անցկացվեց մինի ֆուտբոլի հուշամրցաշար՝ նվիրված նախորդ տարվա հուլիսին ՊՊԾ գնդի վրա զինված հարձակման ժամանակ ծառայողական պարտականությունները կատարելիս զոհված ոստիկաններ՝ գնդապետ Արթուր Վանոյանի, ավագ ենթասպա Գագիկ Մկրտչյանի և լեյտենանտ Յուրի Տեփանոսյանի հիշատակին: Առաջնությանը մասնակցեցին ոստիկանության տարբեր ստորաբաժանումների 21 հավաքական թիմ: Եզրափակիչում հաղթողի կոչման համար պայքարեցին ոստիկանության զորքերի և Լոռու մարզային վարչության թիմերը: Դիմակայությունն ավարտվեց ոստիկանության զորքերի թիմի հաղթանակով՝ հաշիվը 5:1:
3-րդ տեղը գրավեց ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի թիմը: Հաղթող թիմին հանձնվեցին հուշամրցաշարի փոխանցիկ գավաթը, դիպլոմներ, մեդալներ, նաև դրամական պարգև:
2-րդ և 3-րդ տեղերը գրաված թիմերին էլ հանձնվեց դիպլոմներ ու մեդալներ: Պարգևատրվեցին նաև հուշամրցաշարի լավագույն խաղացողները: Մրցանակները հանձնեցին ոստիկանության պետի առաջին տեղակալ, ոստիկանության գեներալ-լեյտենանտ Հունան Պողոսյանը, ոստիկանության զորքերի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Երանոսյանը, ոստիկանության պետի տեղակալներ Անուբաղ Համբարյանը, Սամվել Հովհաննիսյանը, Գագիկ Համբարձումյանը, Վարդան Եղիազարյանը, նաև ոստիկանության մարտական և ֆիզիկական պատրաստության բաժնի պետ Գառնիկ Հայրապետյանը: Պարգևներ հանձնվեցին նաև հուշամրցաշարի պատվավոր հանդիսատեսին՝ Արթուր Վանոյանի, Գագիկ Մկրտչյանի և Յուրի Տեփանոսյանի ընտանիքիների անդամներին: