Քաղաքացիների ընդունելություն Սյունիքի մարզում
Ոստիկանության պետի կողմից հաստատված ժամանակացույցի համաձայն՝ ոստիկանության գործավարության և գաղտնիության ռեժիմի ապահովման վարչության պետ, գնդապետ Անդրանիկ Փափախչյանը մայիսի 18-ին հանդիպում կունենա Սյունիքի մարզի բնակիչների հետ։ Հանդիպումը կկայանա ժամը 10-ին՝ ոստիկանության Սյունիքի մարզային վարչության շենքում: Հասցեն՝ քաղաք Կապան, Հարությունյան փողոց 1ա: