1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Անասնագողությունները բացահայտվեցին

19.11.2015 18:00 Գողություն

Նոյեմբերի 18-ին, ժամը 13.30-ին, ոստիկանության Դավիթաշենի բաժանմունքի ծառայողները Կոտայքի մարզի Եղվարդ քաղաքի Առափնյա փողոցի թիվ 63 տան հասցեին կից անասնագոմի տարածքից, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 1986 թ. ծնված Արթուր Մ.-ին և 1985 թ. ծնված Լիանա Մ.-ին, ովքեր խոստովանական բացատրություններ են տվել, որ նախնական համաձայնության գալով` մուտք են գործել 1955 թ. ծնված Վարդան Մ.-ին պատկանող, Էջմիածին քաղաքի «Չոբանքյարա» կոչվող տարածքում գտնվող անասնագոմ և այնտեղից գողացել մեկ խոշոր եղջերավոր անասուն:
Գողոնն առգրավված է:
Նախապատրաստված նյութերն ուղարկվել են Վաղարշապատի բաժին:

***
Նոյեմբերի 16-ին, ժամը 21.20-ին, ոստիկանության Արմավիրի բաժնում 1961 թ. ծնված Հովհաննես Դ.-ն հաղորդում է տվել, որ նույն օրը, ժամը 13.00-ից 15.00-ն ընկած ժամանակահատվածում, իր հարևանին պատկանող բաց հողամասում նկատել է, որ այնտեղ կապված իրեն պատկանող չորս խոշոր եղջերավոր անասուներից մեկը բացակայում է, ու հնարավոր է գողացած լինեն:
Պատճառվել է մոտ 340.000 դրամի նյութական վնաս:
Նոյեմբերի 18-ին ոստիկանության ծառայողները պարզել են, որ գողությունը կատարել է 1964 թ. ծնված Արմեն Բ.-ն, ով նույն օրը, ժամը 10.05-ին, Նոր Արմավիր գյուղից բերման է ենթարկվել ոստիկանություն և տվել խոստովանական բացատրություն:
Գողոնն առգրավված է:
Կատարվում է քննություն:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: