ՀՀ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:
  • Ճանապարհային ոստիկանություն
    1-77
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
Ոստիկանության ստորաբաժանումներում գործող Թեժ գծերի պատասխանատուների տվյալները
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    (պատասխանատու՝ ՀՀ ոստիկանության շտաբի հերթապահ ծառայության վարչության պետ, ոստիկանության գնդապետ Արայիկ Առաքելյան, հեռ. 011-58-76-03)
  • Ճանապարհային ոստիկանություն
    Բջջ. 1-77
    Ճանապարհային ոստիկանության գործունեությանն առնչվող, ինչպես նաև ճանապարհատրանսպորտային պատահարների հետ կապված հարցերով
    (պատասխանատու՝ ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնի պետ, ոստիկանության փոխգնդապետ Կարեն Գյուլումյան, հեռ. 010-52-27-63)
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
    (պատասխանատու՝ ՀՀ ոստիկանության ԱՎՎ պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Ահարոն Կարապետյան հեռ. 011-37-06-00)
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
    հերթապահ մաս
    (պատասխանատու՝ ՔՈ ԳՎ Թրաֆիքինգի դեմ պայքարի բաժնի պետ, ոստիկանության փոխգնդապետ Հաբեթ Մկրտչյան հեռ. 011- 56-39-63)

Միջազգային գիտագործնական համաժողով ՀՀ ոստիկանության կրթահամալիրում (ՏԵՍԱՆՅՈՒԹ և ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)

22.06.2017 17:30 Միջոցառումներ
Միջազգային գիտագործնական համաժողով ՀՀ ոստիկանության կրթահամալիրում (ՏԵՍԱՆՅՈՒԹ և ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)

Հունիսի 20-ից 23-ը ՀՀ ոստիկանության կրթահամալիրում տեղի ունեցավ «Իրավակարգի ամրապնդման գործում ոստիկանության և հասարակայնության փոխգործակցության արդիական խնդիրները» թեմայով միջազգային գիտագործնական համաժողով, որին մասնակցում էին Ռուսաստանի, Վրաստանի, Ուկրաինայի, Տաջիկստանի ոստիկանական բարձրագույն ուսումնական հաստատությունների պատվիրակություններ, գիտությունների ազգային ակադեմիայի, Խաչատուր Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանի ու Մարդու իրավունքների գրասենյակի, ՀՀ ոստիկանության կրթահամալիրի և ոստիկանության ստորաբաժանումների ներկայացուցիչներ:
Ողջունելով հյուրերին՝ ոստիկանության կրթահամալիրի պետ Հովհաննես Վարյանը հրապարակեց ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-գնդապետ Վլադիմիր Գասպարյանի ուղերձը:
Համաժողովը ղեկավարում էր ոստիկանության կրթահամալիրի պետի առաջին տեղակալ, ոստիկանության գնդապետ Տիգրան Եսայանը: Ելույթներով հանդես եկան Ուկրաինայի, Տաջիկստանի, Վրաստանի ոստիկանական ակադեմիաների, ՌԴ ՆԳՆ Վ. Յ. Կիկոտի անվան Մոսկվայի համալսարանի ներկայացուցիչներ, ՀՀ ոստիկանության կրթահամալիրի դասախոսներ, ՀՀ ոստիկանության ինֆորմացիոն կենտրոնի պետ, ոստիկանության գնդապետ Արմեն Ղուկասյանը, ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության ավագ տեսուչ, ոստիկանության ավագ լեյտենանտ Հայկուհի Բաբաջանյանը:
Բարձր գնահատելով հասարակության եւ իրավապահ կառույցների համագործակցությունը իրավակարգի ամրապնդման գործում՝ ելույթ ունեցողները ներկայացրին մի շարք գործնական առաջարկներ: Քննարկվեցին նաեւ ոստիկանական կառույցների միջեւ փոխգործակցության ամրապնդման հարցեր, արվեցին կոնկրետ առաջարկություններ:
Համաժողովն անցավ ակտիվ քննարկումների և բարեկամության մթնոլորտում:
Միջոցառման ավարտին հանդիսավոր պայմաններում մասնակիցներին հանձնվեցին վկայականներ։