Գողությունների մեղադրանքով հետախուզվող երևանցին հայտնաբերվեց. խափանման միջոցը՝ կալանք

Քրեական ոստիկանության Արարատի մարզային վարչության և Մասիսի բաժնի ծառայողների համատեղ միջոցառման արդյունքում սեպտեմբերի 20-ի ցերեկը Արտաշատ քաղաքի Երևանյան փողոցում հայտնաբերվել և բաժին է տեղափոխվել մայրաքաղաքի Մանանդյան փողոցի մի բնակիչ:
Օգոստոսի 7-ից 36-ամյա տղամարդը հետախուզվում էր գողությունների և վստահված գույքը հափշտակելու մեղադրանքներով, խափանման միջոցը՝ կալանք։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: