1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Մարդու իրավունքներին, արդարադատության, ազատության և անվտանգության հարցերին նվիրված քննարկումներ Բրյուսելում

Մարդու իրավունքներին, արդարադատության, ազատության և անվտանգության հարցերին նվիրված քննարկումներ Բրյուսելում

Մայիսի 29-ին Բրյուսելում կայացավ Հայաստանի և Եվրոպական միության միջև Մարդու իրավունքների շուրջ երկխոսության 8-րդ հանդիպումը: Հայաստանի Հանրապետության պատվիրակությունը գլխավորում էր ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Կարեն Նազարյանը: Նիստին մասնակցում էին նաև ՀՀ նախարարությունների և պետական գերատեսչությունների պաշտոնյաներ և ներկայացուցիչներ, այդ թվում՝ ՀՀ ոստիկանության իրավաբանական վարչության պետի տեղակալ Նելլի Մանանդյանը: Նիստին հրավիրված էր նաև ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը: ԵՄ պատվիրակությունը գլխավորում էր Արտաքին Գործողությունների Եվրոպական Ծառայության Արևելյան Գործընկերության բաժնի ղեկավար Դիրկ Շուբելը, մասնակցում էին Եվրոպական հանձնաժողովի տնօրինությունների ներկայացուցիչներ:
Երկխոսության ընթացքում արձանագրվեց Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում ձեռք բերված առաջընթացը: Քննարկվեցին փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բազմաթիվ հարցեր, այդ թվում՝ սահմանադրական բարեփոխումների արդյունքում մի շարք օրենքներում իրականացվելիք փոփոխությունների, Մարդու իրավունքների պաշտպանության գործողությունների ծրագրի ընթացքի, ընտրական գործընթացների, քաղաքական ու քաղաքացիական ազատությունների վերաբերյալ:
Մայիսի 30-ին Բրյուսելում ՀՀ միջգերատեսչական պատվիրակության կազմում ՀՀ ոստիկանության իրավաբանական վարչության պետի տեղակալը մասնակցեց նաև ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Վիգեն Քոչարյանի համանախագահությամբ տեղի ունեցած Արդարադատության, ազատության և անվտանգության ոլորտում համագործակցության հարցերով ԵՄ-ՀՀ ենթակոմիտեի նիստին, որի ընթացքում բազմակողմանի քննարկման առարկա դարձան երկկողմանի համագործակցությունը այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են՝ դատաիրավական բարեփոխումները, իրավական փոխօգնությունը քրեական գործերով, միգրացիան և սահմանային անվտանգության ապահովումը, վիզային ռեժիմի դյուրացումը և հետընդունման համաձայնագրերի կատարումը, ոստիկանությունում իրականացվող բարեփոխումները, կազմակերպված հանցավորության դեմ պայքարը, այդ թվում՝ մարդկանց թրաֆիքինգի և շահագործման, ահաբեկչության, թմրանյութերի անօրինական շրջանառության, փողերի լվացման դեմ պայքարը, հակակոռուպցիոն քաղաքականության իրագործում և այլ հարցեր։
Հայաստանի և Եվրոպական միության միջև վերահաստատվեց մարդու իրավունքներին առնչվող ուղղություններով համագործակցությունը շարունակելու կամքը: