1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Ոստիկանությունը բացահայտեց Նորքում կատարված խուլիգանությունը

Ոստիկանությունը բացահայտեց Նորքում կատարված խուլիգանությունը

Հոկտեմբերի 5-ին, ժամը 09.10-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից ոստիկանության Կենտրոնական բաժին խուլիգանության վերաբերյալ հաղորդում ստացվեց։ Նորքի տներից մեկի բնակիչը շտապ ոստիկաններից օգնություն էր խնդրում։ Ըստ հաղորդման՝ եղբոր որդին իր տան պատուհանը կոտրել էր ու մոտը պնևմատիկ ատրճանակ կար: Ոստիկանության Մարաշի բաժանմունքից մեկնած օպերատիվ խումբը բաժանմունք բերման ենթարկեց 26-ամյա Գագիկ Գ․-ին։ Բաժանմունք հրավիրվեց նաև տուժողը, որից ոստիկանները հաղորդում վերցրին։ Ըստ հաղորդման՝ ժամը 09.00-ին, տան բակում ծագած վիճաբանության ժամանակ, Գագիկ Գ․-ն իր մոտ եղած օդաճնշիչ ատրճանակով մի քանի անգամ կրակել էր նրա ուղղությամբ, ապա քարով խփել ու կոտրել է տան պատուհանի ապակին: Գագիկ Գ․-ն ներկայացրել է իրեն պատկանող «Մակարով» տիպի, 16K71788 գործարանային համարով օդաճնշիչ ատրճանակը։ Պատճառված վնասի չափը պարզվում է: Նախապատրաստվում են նյութեր:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: