1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Խուլիգանություն Դիլիջանի սրճարաններից մեկում․ ատրճանակով երիտասարդը բերման է ենթարկվել

 Ոստիկանության Դիլիջանի բաժնի քրեական հետախույզները օպերատիվ ճանապարհով տեղեկություններ էին ձեռք բերել, որ քաղաքի սրճարաններից մեկում միջադեպ է տեղի ունեցել։ Նախնական տվյալներով՝ հաճախորդներից մեկը բռունցքով խփել էր մատուցողուհու գլխին, որն ուշագնաց էր եղել։ Ալկոհոլ օգտագործած երիտասարդները հեռացել էին բար-սրճարանից, իսկ րոպեներ անց նրանցից մեկը վերադարձել էր՝ ատրճանակով։ Երիտասարդը ոտքերով ու ձեռքերով հարվածներ էր հասցրել սրճարանի դռանը, պահանջել, որ բացեն՝ շուրջ 15 րոպե հայհոյանքներ էր  հնչեցնելով աշխատակիցների հասցեին։ Այդ ընթացքում կոտրել էր նաև սրճարանի ապակիներից մեկն ու հեռացել։ Օպերատիվ տեղեկությունները ստանալուն պես Դիլիջանի քրեական հետախույզները պարզեցին երիտասարդի ինքնությունը։ Դեպքից ժամեր անց Հաղարծին գյուղի 24-ամյա բնակիչը հայտնաբերվեց ու բերման ենթարկվեց ոստիկանության Դիլիջանի բաժին։ Հետագա միջոցառումներով հայտնաբերվեց նաև գազային ատրճանակը, որն ապօրինի էր։ Նշանակվել են փորձաքննություններ։ Դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել։ Հանգամանքները պարզվում են։ 

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: