1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Այգեստանում կրակոցներ արձակած տղամարդը հայտնաբերվել և ձերբակալվել է

Այգեստանում կրակոցներ արձակած տղամարդը հայտնաբերվել և ձերբակալվել է

Մարտի 26-ի ժամը 05.08-ից ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն տարբեր քաղաքացիներից ահազանգեր են ստացվել, որ Այգեստանի 9-րդ փողոցում կրակոցի ձայներ են լսվում:
Պարզվել է, որ 30-ամյա տղամարդը, բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելով հասարակության նկատմամբ, կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը, իր մոտ ապօրինի պահվող ինքնաձիգից անկանոն կրակոցներ է արձակել, ինչից հետո շարժվել է Ալեք Մանուկյան-Նալբանդյան փողոցների խաչմերուկի ուղղությամբ: Ոստիկանության Երևան քաղաքի վարչության հատուկ նշանակության գումարտակի ծառայողը Նալբանդյան 130 հասցեի մոտ նկատել է ինքնաձիգով զինված քաղաքացուն և, չգտնվելով ծառայության մեջ, հետապնդել է նրան, ապա կանգնեցնելով՝ սկսել է բանակցել, որ զենքը հանձնի իրեն: Բանակցությունների արդյունքում տղամարդը ոստիկանին է հանձնել ինքնաձիգը, ինչի մասին ոստիկանը հաղորդել է ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն, ապա մոտեցած պարեկներին է հանձնել տղամարդուն և ինքնաձիգը:
Տղամարդը բերման է ենթարկվել ոստիկանության Կենտրոնական բաժին:
Այգեստանի 9-րդ փողոցում՝ դեպքի վայրում, զննությամբ հայտնաբերվել են 7,62 մմ տրամաչափի 8 պարկուճ, ինքնաձիգի պահունակ՝ լիցքավորված 5,45 մմ տրամաչափի 30 փամփուշտով և կրակոցների հետևանքով վնասված «Մերսեդես» մակնիշի մեքենա: Իսկ տղամարդուց վերցված ինքնաձիգը լիցքավորված էր 7,62 մմ տրամաչափի 11 փամփուշտով: Տղամարդու մոտ հայտնաբերվել է նաև ինքնաձիգի պահունակ՝ լիցքավորված 5,45 մմ տրամաչափի 29 փամփուշտով:
30-ամյա տղամարդը ձերբակալվել է:
Կատարվում է նախաքննություն:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: