Խոշոր չափերով խարդախության մեղադրանքով հետախուզվողը հայտնաբերվեց Ջրվեժում

Համայնքային և քրեական ոստիկանությունների գլխավոր վարչությունների հետ համագործակցելով` Կոտայքի բաժնի ծառայողները սեպտեմբերի 19-ին` առավոտյան ժամը 7-ին, Ջրվեժի Մայակ թաղամասում հայտնաբերել և բաժին են ներկայացրել մայիսի 5-ից խոշոր չափերով խարդախության մեղադրանքով հետախուզվող 34-ամյա տղամարդու։
Նրա նկատմամբ խափանման միջոց էր ընտրված կալանքը։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: