Տոնական միջոցառում՝ նվիրված «Հանրապետության ոստիկանության վետերանների խորհուրդ» հասարակական կազմակերպության 55-րդ տարեդարձին
Ներքին գործերի նախարարության դահլիճում մշակութային մթնոլորտ էր՝ նվիրված «Հանրապետության ոստիկանության վետերանների խորհուրդ» հասարակական կազմակերպության 55-ամյակին։
Տոնական միջոցառմանը ներկա էին ՆԳ նախարարության գլխավոր քարտուղար Արա Ֆիդանյանը, «Հանրապետության ոստիկանության վետերանների խորհուրդ» հասարակական կազմակերպության նախագահ Գրիգորի Աբովյանը, ՆԳՆ տարբեր ստորաբաժանումների ներկայացուցիչներ, հյուրեր։
Միջոցառման սկզբում ներկաները ծանոթացան պաշտոնաթող ոստիկանների գեղանկարչական աշխատանքներին:
Համերգային ծրագիրն իրենց գեղեցիկ կատարումներով զարդարեցին ՆԳ նախարարության աշխատակիցներն ու վետերանների ընտանիքների անդամները։
Միջոցառումը կազմակերպել էր ՆԳՆ Տնտեսական վարչության մշակույթի կենտրոնը «Հանրապետության ոստիկանության վետերանների խորհուրդ» հասարակական կազմակերպության հետ համատեղ։
