1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության գվարդիա
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ guardia@police.am


 

 
 
 

 

 

Համակարգված աշխատանք և թիրախային պայքար հանցավորության դեմ․ Կամո Ցուցուլյանը աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել Քրեական ոստիկանության ծառայողների հետ

29.01.2026 12:35 Պաշտոնական

ՆԳՆ ոստիկանության պետ-ՆԳ նախարարի տեղակալ Կամո Ցուցուլյանը հունվարի 26-ին անցկացրել է աշխատանքային խորհրդակցություն, որին մասնակցում էր Քրեական ոստիկանության գլխավոր վարչության և տարածքային ստորաբաժանումների ղեկավար կազմը։
Կամո Ցուցուլյանն իր խոսքում ընդգծել է, որ խորհրդակցության առանցքային նպատակը աշխատանքի առավել արդյունավետ կազմակերպումն է. մշտապես նոր մարտահրավերների առնչվող Ոստիկանության չորս հենասյունային ուղղություններում բարեփոխումները պետք է ծառայեն բացառապես իրենց առջև դրված խնդիրներին:
Ոստիկանության պետը փաստել է, որ համակարգի գործունեության արդյունավետությունը պայմանավորված է ստորաբաժանումների փոխկապակցված և համակարգված աշխատանքով։
Անդրադառնալով հակաիրավական արարքների կանխարգելման և օպերատիվ արձագանքման կարևորությանը՝ նա ընդգծել է գործառույթների հստակ տարանջատման և թիրախային ուղղությունների հասցեական սահմանման անհրաժեշտությունը։
Առանձնահատուկ կարևորվել է հանցագործությունների կանխման ու նախականխման նպատակով վերլուծական և օպերատիվ-գործառնական միջոցառումների շարունակականությունը։
Հանձնարարվել է ակտիվացնել ապօրինի պահվող զենք-զինամթերքի հայտնաբերման, թմրամիջոցների ապօրինի շրջանառության, կոռուպցիոն և տնտեսական հանցագործությունների բացահայտման, ինչպես նաև հովանավորչության բացառման ուղղությամբ աշխատանքները:
Հանձնարարվել է նաև ուշադրության կենտրոնում պահել անչափահասների կողմից կամ նրանց նկատմամբ կատարվող հանցագործությունները։
Քրեական ոստիկանության գլխավոր վարչության պետ Վարդան Վարդանյանը ներկայացրել է ենթակա ստորաբաժանումների կատարած աշխատանքների վիճակագրությունը: Քննարկվել են առկա խնդիրներն ու անելիքները։ Կարևորվել է բոլոր օղակներում կատարողական կարգապահության բարձր մակարդակի ապահովման անհրաժեշտությունը։
Ավարտին Ոստիկանության պետը հորդորել է ցուցաբերել բարձր նախաձեռնողականություն և համագործակցային մոտեցում՝ ընդգծելով, որ տարածքային ստորաբաժանումներն ամենամոտն են կանգնած լոկալ խնդիրներին, ուստի պետք է ներկայացնեն անվտանգության մակարդակի բարձրացմանն ուղղված գործուն լուծումներ։