Խորհրդակցություն ոստիկանության զորքերում (ՏԵՍԱՆՅՈՒԹ և ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)
                        29.08.2014 19:00
                        Համակարգի լրատու
                                                                                                                                 
                                                                        
                    
                                                            Օգոստոսի 29-ին ոստիկանության զորքերի հրամանատարությունում տեղի ունեցավ խորհրդակցություն, որը վարում էր ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանը: 
Օրակարգում առաջիկայում  կայանալիք վարժանքների կազմակերպչական խնդիրներն էին: 
Խորհրդակցությանը մասնակցում էին ոստիկանության տարբեր ծառայությունների և տարածքային ստորաբաժանումների ղեկավարներ:
Վլադիմիր Գասպարյանը մասնակիցների ուշադրությունը հրավիրեց ինչպես ոստիկանության զորքերի, այնպես էլ հասարակական կարգի ապահովման ոլորտում ներգրավված մյուս անձնակազմերի պատրաստականության, նյութատեխնիկական հագեցվածության, հոգեբանական վիճակի, բարոյակամային որակների բարելավման խնդիրներին: 
Առանձնացնելով արտաքին ծառայությունների  գործունեության առաջնահերթությունները՝  ոստիկանության պետն ընդգծեց ծառայողների բարձր   պատրաստվածության և պրոֆեսիոնալ գործողությունների նշանակությունը  հատկապես զանգվածային միջոցառումների ժամանակ:
Առաջիկա վարժանքների պլանի և նախապատրաստական աշխատանքների վերաբերյալ զեկույցներով հանդես եկան ոստիկանության պետի տեղակալ, ոստիկանության զորքերի հրամանատար Լևոն Երանոսյանը և ոստիկանության պետի տեղակալ Սամվել Հովհաննիսյանը:
Մի շարք հրատապ հարցերի քննարկումից հետո խորհրդակցության ավարտին ստորաբաժանումների ղեկավարներին կոնկրետ հանձնարարականներ ու ցուցումներ տրվեցին վարժանքները նախատեսված ժամանակում և լիարժեք  նախապատրաստելու ուղղությամբ:
 
 















