1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Քրեական ոստիկաններն առգրավվել են 513 շիշ կեղծ խմիչք․ ՆԳՆ ոստիկանությունը զգուշացնում է

Նախատոնական օրերին, երբ առևտրի ծավալները զգալիորեն աճում են, ակտիվանում են նաև ալկոհոլային կեղծ խմիչքների վաճառքով զբաղվողները։ Այդ համատեքստում Ոստիկանությունն ուժեղացնում է վերահսկողական և կանխարգելիչ միջոցառումները՝ նման իրավախախտումները բացահայտելու և կանխելու նպատակով։
Այդպիսի մի դեպք բացահայտեցին Քրեական ոստիկանության գլխավոր վարչության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի վարչության ծառայողները` համագործակցելով Շենգավիթի համայնքային ոստիկանների հետ:
Օպերատիվ տվյալն իրացնելիս` դեկտեմբերի 23-ին` ժամը 19-ի սահմաններում, մայրաքաղաքի Արագածի փողոցում, ալկոհոլային կեղծ խմիչքների փոխադրման և իրացման կասկածանքով ձերբակալվեց Մայիսի 9-ի փողոցի բնակիչ 34-ամյա մի տղամարդ և իր վարած «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի ավտոմեքենայով հանդերձ տեղափոխվեց Շենգավիթի բաժին:
Այստեղ նա մեքենայի բեռնախցիկից ներկայացրեց ալկոհոլային տարատեսակ կեղծ խմիչքների 90 շիշ:
Հետագա միջոցառումների արդյունքում Մայիսի 9-ի փողոցում գտնվող իր ավտոտնակից տղամարդը ներկայացրեց կեղծ խմիչքի ևս 413 շիշ:

Ըստ նախնական տվյալների` դեկտեմբերի 22-ին նա երեք տարբեր մարդկանց 12-ական շիշ կեղծ խմիչք էր իրացրել Դավթաշենում, Հաղթանակ թաղամասում և Արշակունյաց փողոցում։

Կազմված փաստաթղթերը ներկայացվել են քննչական բաժին։

Հիշեցնենք, որ ալկոհոլային կեղծ խմիչքները կարող են լրջորեն վտանգել մարդկանց առողջությունը։ Իրավապահ մարմինները, այդ թվում՝ Ոստիկանությունը, շարունակում են ակտիվ ու հետևողական պայքարը նման օրինախախտումների դեմ։

Հորդորում ենք մեր քաղաքացիներին ալկոհոլային խմիչքներ ձեռք բերել բացառապես օրինական գործունեություն ծավալող առևտրի կետերից։

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: