Խարդախության մեղադրանքով հետախուզվողը տեղափոխվեց Հայաստան

Քրեական ոստիկանության գլխավոր վարչության օպերատիվ խումբը սեպտեմբերի 20-ին Հայաստան է տեղափոխել Արմավիրի մարզի Աղավնատուն գյուղի մի բնակչի:
Սեպտեմբերի 20-ից նա հետախուզվում էր առանձնապես խոշոր չափերով խարդախության մեղադրանքով, խափանման միջոցը՝ կալանք։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: