Խարդախության մեղադրանքով հետախուզվում էր Լեհաստանի իրավապահների կողմից

Համայնքային ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի բաժնի ծառայողները ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում սեպտեմբերի 15-ին Սանկտ-Պետերբուրգ չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո բաժին են տարել և ձերբակալել 78-ամյա մի տղամարդու։ Նա 2023 թվականի դեկտեմբերի 22-ից Լեհաստանի Հանրապետության Ինտերպոլի կողմից հետախուզվում էր խարդախության մեղադրանքով. խափանման միջոցը՝ կալանք։
Հայտնաբերման մասին հայտնվել է ՀՀ-ում Ինտերպոլի ԱԿԲ և դատախազությանը։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: