ՀՀ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:
  • Ճանապարհային ոստիկանություն
    1-77, 060-83-10-22
    Ճանապարհային ոստիկանության հաշվառման և քննական ստորաբաժանումների գործառույթներին (վարորդական իրավունքի վկայական ստանալ, փոխանակել, տրանսպորտային միջոցներ հաշվառել, անվանափոխել և այլն) վերաբերող հարցերով
    060-83-83-02
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
Ոստիկանության ստորաբաժանումներում գործող Թեժ գծերի պատասխանատուների տվյալները
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    (պատասխանատու՝ հեռ. 011-58-76-03)
  • Ճանապարհային ոստիկանություն
    Բջջ. 1-77
    (պատասխանատու՝ հեռ. 060-83-10-23)
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
    (պատասխանատու՝ հեռ. 011-37-06-00)
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
    հերթապահ մաս
    (պատասխանատու՝ հեռ. 011- 56-39-63)

Խանութից գողություն էր արել ու բռնվել․Ստեփանավանի ոստիկանների բացահայտումը

10.02.2021 12:53 Գողություն

Փետրվարի 2-ին ոստիկանության Ստեփանավանի բաժնում հաղորդում էր ստացվել, որ գիշերը Բաղրամյան փողոցի մի խանութից գողություն են արել։
Իրավապահները մեկնել էին դեպքի վայր։ Պարզվել էր՝ անհայտ անձը տեխնիկական միջոցների գործադրմամբ բացել էր խանութի դուռը, գողացել թանկարժեք խմիչք ու ծխախոտ։
Փաստի առթիվ հարուցվեց քրեական գործ։
Նյութերի նախապատրաստման ընթացքում քրեական հետախույզները տեղեկություններ ստացան, որ հանցամիտը արծաթագույն «Օպել Աստրա» մակնիշի մեքենայով էր եղել։
Հանցագործությունը կատարած անձին ու գողոնը հայտնաբերելու նպատակով որոշվեց Ստեփանավանում ուժեղացնել գիշերային շրջիկ ծառայությունները։
Փետրվարի 7-ին, գիշերային շրջայցերից մեկի ժամանակ, Բաղրամյան փողոցում ոստիկանները նկատել էին կասկածելի արծաթագույն «Օպելը»: Վարորդը ոստիկաններին տեսնելով՝ փորձել էր փախչել, սակայն իրավապահները հետապնդել էին, Վարդաբլուր գյուղում կանգնեցրել մեքենան և վարորդին, գողություն կատարելու կասկածանքով, բերման ենթարկել ոստիկանության Ստեփանավանի բաժին։
Պարզվեց՝ 42-ամյա կասկածյալը Կոտայքի մարզի Պտղնի գյուղի բնակիչ է։
Նա տվել է խոստովանական բացատրություն։
Գողոնը մասամբ հայտնաբերվել է։
Հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է։

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: