ՀՀ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:
  • Ճանապարհային ոստիկանություն
    1-77
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
Ոստիկանության ստորաբաժանումներում գործող Թեժ գծերի պատասխանատուների տվյալները
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    (պատասխանատու՝ ՀՀ ոստիկանության շտաբի հերթապահ ծառայության վարչության պետ, ոստիկանության գնդապետ Արայիկ Առաքելյան, հեռ. 011-58-76-03)
  • Ճանապարհային ոստիկանություն
    Բջջ. 1-77
    Ճանապարհային ոստիկանության գործունեությանն առնչվող, ինչպես նաև ճանապարհատրանսպորտային պատահարների հետ կապված հարցերով
    (պատասխանատու՝ ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնի պետ, ոստիկանության փոխգնդապետ Կարեն Գյուլումյան, հեռ. 010-52-27-63)
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
    (պատասխանատու՝ ՀՀ ոստիկանության ԱՎՎ պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Ահարոն Կարապետյան հեռ. 011-37-06-00)
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
    հերթապահ մաս
    (պատասխանատու՝ ՔՈ ԳՎ Թրաֆիքինգի դեմ պայքարի բաժնի պետ, ոստիկանության փոխգնդապետ Հաբեթ Մկրտչյան հեռ. 011- 56-39-63)

Ոստիկանության Կոտայքի մարզային վարչությունում ամփոփվեցին 2015 թ. 9 ամիսների օպերատիվ-ծառայողական գործունեության արդյունքները

14.10.2015 16:25 Եռամսյակ

Հոկտեմբերի 12-ին ոստիկանության Կոտայքի մարզային վարչությունում տեղի ունեցավ օպերատիվ խորհրդակցություն, որը վարում էր ոստիկանության պետի առաջին տեղակալ, ոստիկանության գեներալ-լեյտենանտ Հունան Պողոսյանը:
Օրակարգում մարզային վարչության և ենթակա ստորաբաժանումների ծառայողների կողմից 2015 թ. ինն ամիսների ընթացքում կատարված աշխատանքների արդյունքների ամփոփումն էր:
Բացելով խորհրդակցությունը՝ Հունան Պողոսյանն առաջարկեց, որպեսզի կատարված աշխատանքների վերաբերյալ հաշվետվությամբ հանդես գան ենթակա բաժինների և տարածքային բաժանմունքների պետերը՝ շեշտը դնելով հիմնականում առկա խնդիրների, բացթողումների, թերությունների և ձեռքբերումների վրա:
Ամփոփելով հնչած ելույթները՝ ոստիկանության Կոտայքի մարզային վարչության պետ Ս. Հարությունյանը նշեց, որ կան թերություններ, մասնավորապես՝ առկա է անչափահասների կողմից կատարված հանցագործությունների թվի աճ, որը մտահոգիչ է և այդ ուղղությամբ տարվում են համակարգված աշխատանքներ: Ս. Հարությունյանն անդրադառնալով աշխատանքներում տեղ գտած բացթողումներին և թերություններին՝ նշեց, որ այնուամենայնիվ, հաշվետու ժամանակահատվածում ոստիկանության Կոտայքի ՄՎ ենթակա ծառայությունների կողմից արվել է հնարավորինս՝ իրավակարգի ամրապնդման, օրինականության պահպանման, հանցագործությունների բացահայտման, կանխման, նախականխման, ինչպես նաև հասարակական կարգի ապահովման ուղղությամբ:
Ամփոփելով խորհրդակցությունը՝ ոստիկանության պետի առաջին տեղակալ Հունան Պողոսյանը նշեց, որ 2015 թ. 12 ամիսների օպերատիվ-ծառայողական գործունեության արդյունքների քննարկման ժամանակ հանգամանալից անդրադարձ է լինելու ծանր, առանձնապես ծանր և սեփականության դեմ ուղղված հանցագործությունների, այդ թվում՝ ավազակային հարձակումների, բնակարանային գողությունների, կողոպուտների, ինչպես նաև հետախուզվողների հայտնաբերման ու նախկին տարիներին կատարված և անձի ինքնությունը անհայտ լինելու հիմքով կասեցված հանցագործությունների բացահայտման ուղղությամբ տարվող աշխատանքներին. ցածր ցուցանիշների դեպքում թերացողների նկատմամբ կկիրառվեն կարգապահական ներգործության միջոցներ: Նշվեց նաև, որ առկա են խնդիրներ անձնակազմի, մասնավորապես՝ երիտասարդ ծառայողների հետ տարվող աշխատանքներում, ինչի կարգավորման գործում մեծ դեր ունեն նրանց ղեկավարները և առավել ավագ ու փորձառու ծառայողները, հավելելով նաև, որ պետք է շուտափույթ ազատվել այն ծառայողներից, ովքեր տարիներ շարունակ ցուցաբերել են աշխատանքային ցածր արդյունավետություն, ինչպես նաև իրենց բարոյական հատկանիշներով չեն համապատասխանում ոստիկանի արդի կերպարին և ոստիկաններին ներկայացվող պահանջներին:
Անդրադառնալով 2015 թ. դեկտեմբերի 6-ին կայանալիք ՀՀ Սահմանադրությունում փոփոխություններ կատարելու նպատակով հանրաքվեին՝ Հունան Պողոսյանը նշեց, որ անհրաժեշտ է անշեղորեն իրականացնել ՀՀ ոստիկանության պետի «Բնակչության պետական ռեգիստրի վարման աշխատանքների արդյունավետությունը բարձրացնելու նպատակով համալիր միջոցառումներ իրականացնելու վերաբերյալ» Ցուցումի պահանջները, հանձնարարելով՝ պատշաճ ձևով ապահովել ցուցակների ճշգրտման աշխատանքները՝ սերտ համագործակցելով ինչպես անձնագրային ծառայությունների, այնպես և տեղական ինքնակառավարման մարմինների հետ:
Հունան Պողոսյանը մարզային վարչության և ենթակա տարածքային բաժինների պետերին հանձնարարեց վերանայել աշխատանքային մոտեցումները, ձեռնարկել բոլոր հնարավոր միջոցները արձանագրված և չբացահայտված հանցագործության դեպքերը բացահայտելու, ինչպես նաև հետախուզվողների հայտնաբերման ցուցանիշները բարելավելու ուղղությամբ. ոստիկանության ծառայողներին պարբերաբար ուսուցանել հասարակական կարգը պահպանելիս և հասարակական անվտանգությունն ապահովելիս բանակցություններ վարելու ընդհանուր դրույթներն ու բանակցային գործընթացը, և նման իրավիճակներում ներգրավել հատկապես առավել պատրաստված և փորձառու ծառայողներին: