Հայտնաբերված հետախուզվողների նկատմամբ կիրառվել է կալանք խափանման միջոցը
Համայնքային ոստիկանության Դիլիջանի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում մարտի 23-ին Դիլիջան քաղաքի Շահումյան փողոցի 2-րդ նրբանցքում հայտնաբերվել և բաժին է տեղափոխվել 38-ամյա մի տղամարդ, որը հետախուզվում էր երթևեկության անվտանգության և տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելու մեղադրանքով. խափանման միջոցը՝ կալանք։
***
Քրեական ոստիկանության Կոտայքի մարզային վարչության ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում մարտի 24-ին հայտնաբերվել, ձերբակալվել և վարչություն է տեղափոխվել Զովունի գյուղի բնակիչ 40-ամյա մի տղամարդ, որը 2025 թ. օգոստոսի 21-ից ՌԴ Պերմի երկրամասի իրավապահների կողմից հետախուզվում էր հանցավոր կազմակերպություն ստեղծելու կամ դրան անդամակցելու մեղադրանքով. խափանման միջոցը՝ կալանք։
Հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
