1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության գվարդիա
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ guardia@police.am


 

 
 
 

 

 

Օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում հետախուզվողներ են հայտնաբերվել

Օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում հետախուզվողներ են հայտնաբերվել

Համայնքային ոստիկանության Էրեբունու բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների և բացատրական աշխատանքի արդյունքում հունվարի 26-ին բաժին է ներկայացել 29-ամյա մի երիտասարդ: Նա 2023 թ. հոկտեմբերի 24-ից ՌԴ Մոսկվա քաղաքի իրավապահների կողմից հետախուզվում էր խմբի կազմում անձի առևանգման և զենքի գործադրմամբ ավազակության մեղադրանքներով. խափանման միջոցը՝ կալանք:
Հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին:
***
Համայնքային ոստիկանության Արաբկիրի բաժնի և ՊԾ Երևանի գնդի 3-րդ գումարտակի 1-ին վաշտի ծառայողների համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում հունվարի 27-ին Կոմիտասի պողոտայի հասցեներից մեկի մոտ հայտնաբերվել և Արաբկիրի բաժին է տեղափոխվել Շիրակի մարզի Իսահակյան գյուղի բնակիչ 31-ամյա մի երիտասարդ: Նա 2020 թ. հունվարի 27-ից ՌԴ իրավապահների կողմից հետախուզվում էր ճանապարհային երթևեկության և տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելու մեղադրանքով, որն առաջացրել էր երկու և ավելի մարդկանց մահ. խափանման միջոցը՝ կալանք:
Հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին:
***
Համայնքային ոստիկանության Նոր Նորքի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում հունվարի 27-ին՝ ժամը 23․50-ին, Մոլդովական փողոցի հասցեներից մեկի մոտ հայտնաբերվել և բաժին է տեղափոխվել 23-ամյա մի երիտասարդ, որը հունվարի 26-ից հետախուզվում էր խուլիգանության մեղադրանքով. խափանման միջոցը՝ կալանք։
***
Համայնքային ոստիկանության Գառնիի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում հունվարի 27-ին Երևան քաղաքի Խորենացու փողոցում հայտնաբերվել և բաժին է տեղափոխվել 33-ամյա մի երիտասարդ, որը 2025 թ. հունիսի 23-ից հետախուզվում էր խարդախության մեղադրանքով. խափանման միջոցը՝ կալանք։

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: