Քրեական ու համայնքային ոստիկանները հայտնաբերել են հետախուզվողների
Ապրիլի 10-ին՝ ժամը 14․10-ին, Դուբայ-Երևան ինքնաթիռի ժամանումից հետո, Համայնքային ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի բաժնի ծառայողները ձերբակալել են օտարերկրյա քաղաքացի 40-ամյա տղամարդու։ Անցած տարվա հոկտեմբերից ԻԻՀ ինտերպոլի կողմից նա հետախուզվում էր խարդախության մեղադրանքով՝ խափանման միջոցը՝ կալանք։
Տղամարդու հայտնաբերման մասին հայտնվել է Հայաստանում Ինտերպոլի ազգային կենտրոնական բյուրոն։
***
Քրեական ոստիկանության Շիրակի մարզային վարչության ծառայողների օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ապրիլի 10-ին՝ ժամը 10.05-ին, Գյումրի քաղաքում հայտնաբերվել և վարչություն է տեղափոխվել գյումրեցի 25-ամյա երիտասարդ, որը հետախուզվում էր մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ խոշոր չափերով թմրամիջոցների իրացման հանցակցության մեղադրանքով, խափանման միջոցը՝ կալանք։
Նա ներկայացվել է Շիրակի մարզային քննչական վարչություն։
Ծանուցում. Հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
