Օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում հետախուզվողներ են հայտնաբերվել
Համայնքային ոստիկանության Մուշի բաժնի ծառայողները մարտի 11-ին իրականացրած ուժեղացված ծառայության ընթացքում Բավրայի սահմանային անցակետում հայտնաբերել, ձերբակալել և բաժին են տեղափոխել Գյումրիի բնակիչ 44-ամյա մի տղամարդու, որը 2025 թ․ մայիսի 5-ից հետախուզվում էր ֆիզիկական ներգործության մեղադրանքով: Նա ներկայացվել է վարույթն իրականացնող մարմին:
***
Քրեական ոստիկանության Սյունիքի մարզային վարչության ծառայողները ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում մարտի 11-ին Գորիս քաղաքի Նարեկացու փողոցում հայտնաբերել, ձերբակալել և վարչություն են տեղափոխել 27-ամյա մի երիտասարդի, որը հետախուզվում էր դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելու և խուլիգանության մեղադրանքով. խափանման միջոցը՝ կալանք։ Նա տեղափոխվել է քրեակատարողական հիմնարկ:
***
Համայնքային ոստիկանության Եղեգնաձորի բաժնի ծառայողները ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում մարտի 11-ին Արենի բնակավայրի տներից մեկում հայտնաբերել, ձերբակալել և բաժին են տեղափոխել 29-ամյա մի երիտասարդի, որը հետախուզվում էր երթևեկության անվտանգության և տրանսպորտի շահագործման կանոնները խախտելու համար պատժի կրումից խուսափելու մեղադրանքով. խափանման միջոցը՝ կալանք:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
