Համայնքային ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի բաժնի ծառայողները հայտնաբերել են խարդախության մեղադրանքով հետախուզվողին
Համայնքային ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում մարտի 9-ին Վենետիկ-Երևան չվերթի ժամանումից հետո ձերբակալվել և բաժին է տարվել 51-ամյա մի կնոջ։
Նա փետրվարի 20-ից հետախուզվում էր խարդախության մեղադրանքով․ խափանման միջոցը՝ կալանք։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
