Հետախուզվողների հայտնաբերում՝ համայնքային և քրեական ոստիկանների ձեռնարկած միջոցառումների արդյունքում
Համայնքային ոստիկանության Մաշտոցի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ փետրվարի 5-ին Շինարարների փողոցի հասցեներից մեկում հայտնաբերվել, ձերբակալվել և բաժին է ներկայացվել 29-ամյա մի երիտասարդ, որը փետրվարի 2-ից հետախուզվում էր տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ տրանսպորտային միջոցներ վարելու իրավունք չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոցներ վարելու կամ այդ անձի կողմից հարբած (ոչ սթափ) վիճակում տրանսպորտային միջոց վարելու կամ սթափության վիճակի զննություն անցնելուց հրաժարվելու կամ խուսափելու մեղադրանքով. խափանման միջոցը՝ կալանք։
***
Քրեական ոստիկանության գլխավոր վարչության ուղեկցող խմբի կողմից փետրվարի 4-ին Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռով Հայաստան է տեղափոխվել 27-ամյա մի երիտասարդ, որը 2025 թ. օգոստոսի 4-ից Քրեական ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության կողմից հետախուզվում էր ստորադասի (ենթակայի) նկատմամբ բռնություն գործադրելու կամ բռնություն գործադրելու սպառնալիքի մեղադրանքով. խափանման միջոցը՝ կալանք:
***
Համայնքային ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում փետրվարի 5-ին ձերբակալվել և բաժին է տարվել օտարերկրյա քաղաքացի 37-ամյա մի տղամարդ, որը 2025 թ․ նոյեմբերի 6-ից Իրանի Իսլամական Հանրապետության Ինտերպոլի կողմից հետախուզվում էր խարդախության մեղադրանքով. խափանման միջոցը՝ կալանք։
Հայտնաբերման մասին հայտնվել է ՀՀ-ում Ինտերպոլի ԱԿԲ և դատախազությանը:
***
Քրեական ոստիկանության Կոտայքի մարզային վարչության ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում փետրվարի 5-ին Երևան քաղաքի Շիրակի փողոցում հայտնաբերվել, ձերբակալվել և վարչություն է տարվել Նորամարգ գյուղի բնակիչ 40-ամյա մի տղամարդ, որը հետախուզվում էր թրաֆիքինգի մեղադրանքով. խափանման միջոցը՝ կալանք: Նա տեղափոխվել է քրեակատարողական հիմնարկ:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
