112

ՀՀ ՆԳՆ ոստիկանության հեռախոսահամար


Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության գվարդիա
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ guardia@police.am


 

 
 
 

 

 

Հայտնաբերված հետախուզվողների նկատմամբ կիրառվել է կալանք խափանման միջոցը

Հայտնաբերված հետախուզվողների նկատմամբ կիրառվել է կալանք խափանման միջոցը

Քրեական ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության ծառայողները ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում մարտի 4-ին Սարուխան գյուղում հայտնաբերել, ձերբակալել և վարչություն են տեղափոխել նույն գյուղի բնակիչ 61-ամյա մի տղամարդու: Նա 2023 թ. օգոստոսի 29-ից ՌԴ իրավապահների կողմից հետախուզվում էր խարդախության մեղադրանքով. խափանման միջոցը՝ կալանք:
Հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին:
***
Քրեական ոստիկանության գլխավոր և Գեղարքունիքի մարզային վարչությունների ծառայողների համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում մարտի 4-ին Երևան քաղաքի Սիլիկյան թաղամասի 4-րդ փողոցի հասցեներից մեկում հայտնաբերվել, ձերբակալվել և Գեղարքունիքի մարզային վարչություն է տեղափոխվել Լոռու մարզի Փամբակ գյուղի բնակիչ 29-ամյա մի երիտասարդ, որը հետախուզվում էր թմրամիջոցների իրացման մեղադրանքով. խափանման միջոցը՝ կալանք:
***
Քրեական ոստիկանության Շիրակի մարզային վարչության ծառայողները ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում մարտի 4-ին Գյումրի քաղաքի Ղարսի խճուղու հասցեներից մեկի մոտ հայտնաբերել, ձերբակալել և վարչություն են տեղափոխել Երևան քաղաքի բնակիչ 34-ամյա մի երիտասարդի, որը փետրվարի 27-ից հետախուզվում էր գողության մեղադրանքով. խափանման միջոցը՝ կալանք:

`

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: