Համայնքային ոստիկանների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ հետախուզվողներ են հայտնաբերվել
Համայնքային ոստիկանության Վեդիի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների և բացատրական աշխատանքի արդյունքում փետրվարի 3-ին բաժին է ներկայացել 39-ամյա մի տղամարդ: Նա ՌԴ Կրասնոյարսկի երկրամասի իրավապահների կողմից հետախուզվում էր կազմակերպված խմբի կազմում կրիպտոարժույթների վճարային քարտերի ապօրինի շրջանառության մեղադրանքով. խափանման միջոցը՝ կալանք:
Հայտնաբերման մասին հայտնվել է ՀՀ-ում Ինտերպոլի ԱԿԲ:
***
Համայնքային ոստիկանության Թումանյանի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում փետրվարի 3-ին Օձուն գյուղի տներից մեկի բակում հայտնաբերվել, ձերբակալվել և բաժին է տեղափոխվել 67-ամյա մի տղամարդ: Նա հունվարի 30-ից հետախուզվում էր մահվան ելքով ճանապարհատրանսպորտային պատահարի մեղադրանքով. խափանման միջոցը՝ կալանք։
Օձուն գյուղի բնակիչ 67-ամյա տղամարդը տեղափոխվել է քրեակատարողական հիմնարկ:
***
Համայնքային ոստիկանության Թումանյանի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում փետրվարի 3-ին Նեղոց գյուղի Թբիլիսյան խճուղում հայտնաբերվել, ձերբակալվել և բաժին է տեղափոխվել 43-ամյա մի տղամարդ, որը հետախուզվում էր երթևեկության անվտանգության և տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելու մեղադրանքով. խափանման միջոցը՝ կալանք։ Նա տեղափոխվել է քրեակատարողական հիմնարկ:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
