112

ՀՀ ՆԳՆ ոստիկանության հեռախոսահամար


Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության գվարդիա
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ guardia@police.am


 

 
 
 

 

 

Քրեական ոստիկանության գլխավոր վարչության ծառայողները մեկ օրում հայտնաբերել են երեք հետախուզվողի

Քրեական ոստիկանության գլխավոր վարչության ծառայողները մեկ օրում հայտնաբերել են երեք հետախուզվողի

Քրեական ոստիկանության գլխավոր վարչության ծառայողները հետախուզվողների վերաբերյալ ստացած երեք օպերատիվ տեղեկություն իրացրին մեկ օրում՝ փետրվարի 27-ին։
Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության գործընկերների հետ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ մայրաքաղաքի Մոսկովյան փողոցում հայտնաբերվեց Տիգրան Մեծի պողոտայում հաշվառված 45-ամյա տղամարդ։ ՌԴ իրավապահների կողմից հունվարի 19-ից նա հետախուզվում էր շրջակա միջավայրի պաշտպանության կաննոների խախտման, առանց նշանագրերի կիրառման ապրանքների տեղափոխման ու վաճառքի, վճարային գործիքների ապօրինի շրջանառության և հանցավոր ճանապարհով ձեռք բերված միջոցների կամ գույքի օրինականացման մեղադրանքով։
Հաջորդ դեպքում գլխավոր վարչության ծառայողները համագործակցեցին Շիրակի մարզային վարչության գործընկերների հետ։
Նույն օրը՝ փետրվարի 27-ին, Շիրակի մարզի Փանիկ գյուղում հայտնաբերվեց նույն գյուղի բնակիչ 45-ամյա մի կին։ Անցած տարվա դեկտեմբերից ՌԴ Սոչի քաղաքի իրավապահների կողմից նա հետախուզվում էր առանձնապես խոշոր չափերով խարդախության մեղադրանքով։
Հաջորդ դեպքով քրեական ոստիկանները համագործակցեցին Համայնքային ոստիկանության Էրեբունու բաժնի ծառայողների հետ։
Մայրաքաղաքի Խանջյան փողոցում հայտնաբերվեց և բաժին բերման ենթարկվեց ՌԴ քաղաքացի 23-ամյա տղամարդ, որն անցած տարվա սեպտեմբերի 19-ից ՌԴ իրավապահների կողմից հետախուզվում էր սպանության և անձի առևանգման մեղադրանքով։
Երեք դեպքով էլ տեղյակ են պահվել հետախուզում նախաձեռնողները։

`

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: