Համայնքային ոստիկանները հետախուզվողների են հայտնաբերել
Համայնքային ոստիկանության Ստեփանավանի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ- հետախուզական միջոցառումների արդյունքում փետրվարի 27-ին Յաղդան գյուղի հասցեներից մեկում հայտնաբերվել, ձերբակալվել և բաժին է տեղափոխվել 42-ամյա մի տղամարդ, որը հետախուզվում էր երթևեկության անվտանգության և տրանսպորտի շահագործման կանոնները խախտելու մեղադրանքով. խափանման միջոցը՝ կալանք: Նա տեղափոխվել է քրեակատարողական հիմնարկ:
***
Համայնքային ոստիկանության Մուշի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում փետրվարի 27-ին Քիշինև-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո «Զվարթնոց» օդանավակայանում հայտնաբերվել, ձերբակալվել և Մուշի բաժին է տեղափոխվել 68-ամյա մի տղամարդ: Նա 2011 թ. ապրիլի 1-ից հետախուզվում էր թմրամիջոց պատրաստելու, ձեռք բերելու և իրացնելու մեղադրանքով. խափանման միջոցը՝ կալանք։
Գյումրի քաղաքի բնակիչ 68-ամյա տղամարդ ներկայացվել է Շիրակի մարզային քնչական վարչություն։
***
Համայնքային ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ- հետախուզական միջոցառումների արդյունքում փետրվարի 28-ին Երևան-Մինսկ չվերթի հաշվառումից հետո ձերբակալվել և բաժին է տարվել օտարերկրյա քաղաքացի 29-ամյա մի երիտասարդ: Նա 2023 թ․ դեկտեմբեի 26-ից ՌԴ իրավապահների կողմից հետախուզվում էր խարդախության մեղադրանքով. խափանման միջոցը՝ կալանք։
Հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին:
***
Համայնքային ոստիկանության Կենտրոնական բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ- հետախուզական միջոցառումների և բացատրական աշխատանքի արդյունքում փետրվարի 28-ին բաժին է ներկայացել 47-ամյա մի տղամարդ, որը հետախուզվում էր գողության մեղադրանքով պատժի կրումից խուսափելու համար. խափանման միջոցը՝ կալանք։ Նա տեղափոխվել է քրեակատարողական հիմնարկ:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
