Վրաերթի ենթարկված տղամարդը հիվանդանոցում մահացել է
Մայիսի 9-ին, ժամը 21.15-ին, Բերդ քաղաքի Մաշտոցի փողոցում «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքեայի վարորդը վրաերթի էր ենթարկել 58-ամյա Արայիկ Զաքարյանին, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել էր հիվանդանոց: Մայիսի 10-ին հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ նա մահացել է:
Կատարվում է քննություն։
Ծանուցում. Հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
